ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հրկիզել է վարձակալած տունը և դիմել փախուստի. ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին

Սեպտեմբերի 22-ին, ժամը 15.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Հասմիկի փողոցում հրդեհ է:
Մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վարձակալական հիմունքներով Հասմիկի փողոցի տներից մեկում բնակվող 32-ամյա տղամարդը նույն օրը, ժամը 15.10-ի սահմաններում, դիտավորությամբ հրկիզել է տունն ու դիմել փախուստի: Ժամը 16.10-ին Լենինգրադյան փողոցից տղամարդուն ոստիկանները բերման են ենթարկել ոստիկանության Մաշտոցի բաժին: Նրա մոտ հայտնաբերվել է 2 խոհանոցային դանակ: Խոստովանական բացատրությունից հետո տղամարդը տեղափոխվել է համապատասխան բուժհաստատություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: