ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երևանում ծեծի ենթարկողներին հայտնաբերեցին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 03.45-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է դիմել 1963 թ. ծնված Սմբատ Ա.-ն և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.00-ին, շատրվանների դիմացի հատվածում /Ռուբինյանց փ./, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Սմբատ Ա.-ի մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները դեկտեմբերի 22-ին, ժամը 15.30-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արամ Ղ.-ին և 1992 թ. ծնված Գրիգոր Գ.-ին, ովքեր տվել են խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: