Ձեռքը նոր տեխնոլոգիաներին հասավ
15.04.2015 10:03
Գողություն
Երևանի Մելքումովի փողոցում գտնվող ավտոլվացման կետի սեփականատերը հունվարի 19-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ լուսաբացին, ժամը 5-ի սահմաններում, կոտրելով նշված կետում տեղադրված էլեկտրական սարքավորման դռնակը՝ գողացել են սարքի մեջ գտնվող դրամընդունիչը և համակարգիչը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ գողություն կատարողը՝ 1989 թ. ծնված Գևորգ Մ.-ն, հայտնաբերվել և խոստովանական ցուցմունք է տվել, նշելով, որ դրամարկղում առկա է եղել 40.000 դրամ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: