ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձայնարկիչով և առանց ձայնարկիչ

18.02.2015 10:52 Գողություն

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Հայանիստ գյուղի կենտրոնական խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Էդիկ Բ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա տներից մեկի մոտ կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել է ձայնարկիչը:
Գողոնն առգրավված է:
Էդիկ Բ.-ն տվել է խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: