Ձեռնարկվում են միջոցառումներ վրաերթի հանգամանքները պարզելու և վարորդին հայտնաբերելու ուղղությամբ
Ապրիլի 3-ին, ժամը 18.15-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոն է դիմել 1964 թ. ծնված Արմեն Գ.-ն և հայտնել, որ Տիգրան Մեծի պողոտայում` «Այրարատ» կինոթատրոնի մոտակայքում, վրաերթի է ենթարկվել:
Տուժողը բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: