Ձեռնարկվում են միջոցառումներ ծեծկռտուքի մասնակիցներին հայտնաբերելու ողղությամբ
13.10.2012 11:33
Այլ հանցագործություններ
Հոկտեմբերի 12-ին, ժամը 08.10-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Գյումրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացու և Պիոներական փողոցների խաչմերուկում «Ջիպ» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները ծեծի են ենթարկել ոմն Արթուրի: Նույն օրը, ժամը 12.00-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Արթուրը 1968 թ. ծնված Արթուր Ա.-ն է, որին հոկտեմբերի 10-ին, ժամը 12.30-ի սահմաններում, Շիրակացու փողոցի թիվ 52/ա շենքի մոտ ծեծի են ենթարկել անհայտ անձինք:
Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: