ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառողին հայտնաբերելու ուղղությամբ

Ապրիլի 29-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ կռիվ է տեղի ունենում:
Նույն օրը, ժամը 03.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում  հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1985 թ. ծնված Եփրեմ Գ.-ն` հայտնելով, որ «Հրազդան» տոնավաճառի մոտ իրեն ծեծի են ենթարկել:
Մեկնած օպերատիվ խմբին Եփրեմ Գ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 03.00-ին, Աթենքի փողոցում գտնվող «Հրազդան» տոնավաճառի մոտ, վիճաբանության ժամանակ, իրեն ծեծի են ենթարկել անծանոթ երիտասարդներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նույն օրը պարզվել է, որ Եփրեմ Գ.-ին մարմնական վնասվածքներ է պատճառել 1993 թ. ծնված Ռոլանդ Ի.-ն:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոլանդ Ի.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: