ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ

20.08.2013 16:16 Գողություն
Օգոստոսի 18-ին, ժամը 19.30-ին,  ոստիկանության Էրեբունու բաժնի  ծառայողները, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 33 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1973 թ. ծնված Արմեն Ս.-ին, որը խոստովանել է, որ 2012 թ. նոյեմբերին Խաղաղ-Դոնի փողոցի թիվ 31 շենքի մոտ կայանված «ՎԱԶ-2107»  մակնիշի  տաքսի ավտոմեքենայի բեռնախցիկից գողացել է գազի բալոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերին` Զավարյան փողոցի թիվ 35 հասցեի մոտ կայանված «Սամանդ»  մակնիշի տաքսի ավտոմեքենայի սրահից` «Քենվուդ» տեսակի կապի սարքավորում:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: