Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ
21.10.2016 10:29
ՃՏ պատահարներ
Հոկտեմբերի 20-ին, ժամը 6-ի սահմաններում, Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ում իրար են բախվել 1983 թ. ծնված Տիգրան Ք.-ի վարած «ՎԱԶ-2103» և անհայտ ավտոմեքենան, ինչի հետևանքով Տիգրան Ք.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն, իսկ անհայտ ավտոմեքենան դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: