ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Ապրիլի 30-ի ժամը 22.20-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մասիս քաղաքի տներից մեկի մոտ իրեն վրաերթի են ենթարկել:
Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Մասիս քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ 48-ամյա տղամարդը և 28-ամյա որդին, մեքենան արագ վարելու համար, դիտողություն են արել համաքաղաքացի 17-ամյա պատանուն: Վերջինս, դիտողությունից վիրավորված, հոր և ընկերների հետ վերադարձել է 2-րդ փողոց: Հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ հնչեցնելով՝ նրանք մահակով հարվածներ են հասցրել հայր և որդի համաքաղաքացիներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Փաստի առթիվ խուլիգանության և մարմնական վնասվածք պատճառելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մայիսի 1-ին 17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: