ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

48-ամյա տղամարդը ձերբակալվել է

48-ամյա տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 2-ին Արզնի գյուղի տարածքում շրջագայության ժամանակ լսել են կրակոցի ձայներ և շարժվելով այդ ուղղությամբ՝ Արզնու խճուղու հարակից դաշտամիջյան հատվածում նկատել են, որ մի տղամարդ կրակում է: Նրա մոտ «Սայգա ՄԿ» տիպի ակոսափող հրացաններ էին, որոնց վերաբերյալ առկա էր համապատասխան թույլտվություն, և մարտական ինքնաձիգի փամփուշտներ:
Առինջ գյուղում հաշվառված 48-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: