ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Հետախուզվողը հայտնաբերվել և ձերբակալվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի և Աբովյանի քննչական բաժնի ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 6-ին ոստիկանության Կոտայքի բաժին է ներկայացել 43-ամյա Արտակ Օ.-ն, որը մարտի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը), 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 175-րդ (Ավազակությունը) հոդվածների մեղադրանքով:
Արտակ Օ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: