1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Համագյուղացուն հրազենային վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 7-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է ընդունվել ոսկետափցի 32-ամյա մի երիտասարդ:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 12.00-ի սահմաններում Ոսկետափ գյուղի ավտոտեխսպասարկման կետում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին իր մոտ ապօրինի պահվող ողորկափող հրազենով մարմնական վնասվածք էր պատճառել 27-ամյա համագյուղացին, որը ավտոտեխսպասարկման աշխատակիցն է: Պարզվել է նաև, որ դեպքից հետո ոսկետափցի 16-ամյա պատանին հրազենը թաքցրել էր կիսակառույց շինությունում:
Արարատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 27-ամյա երիտասարդը գյուղի տներից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Հայտնաբերվել է նաև 16-ամյա պատանին: Նրանք ներկայացվել են Վեդու քննչական բաժին:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Ոսկետափ գյուղի Նահապետ Քուչակի փողոցի կիսակառույց շինությունում հայտնաբերվել է մեկփողանի ողորկափող հրացանը՝ 16 մմ տրամաչափի 7 դատարկ և 11 լիցքավորված փամփուշտներով:
Նախապատրաստված փաստաթղթերն ուղարկվել են Վեդու քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: