1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

64-ամյա կնոջը թմրամիջոց իրացրած տղամարդը ձերբակալվել է

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն թմրամիջոց իրացնելու վերաբերյալ: Տեղեկության իրացման ակտիվ փուլը սկսվեց փետրվարի 7-ի գիշերը՝ ժամը երեքին: Հենց այդ ժամին նրանք, համայնքային ոստիկանների և քրեական հետախույզների հետ, Էջմիածնի Արագածի զանգվածում ձերբակալեցին և բաժին տեղափոխեցին 64-ամյա մի կնոջ: Ոստիկաններն արդեն գիտեին, թե նա որտեղից էր ձեռք բերել անձնական խուզարկությամբ մոտից հայտնաբերված մեթամֆետամինի և մարիխուանայի զանգվածներով փաթեթը:
Նախաձեռնվեց քրեական վարույթ, տեղեկությունները հանգամանորեն ճշտվեցին ու հաստատվեցին, և արդեն առավոտյան ժամը 11-ին մոտ Աղավնատուն գյուղում ձերբակալվեց 40-ամյա մի տղամարդ: Նա ներկայացվեց Վաղարշապատի քննչական բաժին, որտեղ էլ խոստովանեց, որ 64-ամյա կնոջն ինքն էր իրացրել թմրամիջոցները:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: