1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սրճեփ սարքերից գողություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

13.01.2023 12:51 Գողություն
Սրճեփ սարքերից գողություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 23-ամյա մի երիտասարդ Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում տեղադրված սրճեփ սարքերից կատարում է գողություն: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները հունվարի 12-ի ժամը 04.10-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և Կոտայքի բաժին են տարել 23-ամյա երիտասարդին: Բաժնում նա խոստովանել է, որ 2022 թ. դեկտեմբերին Աբովյան քաղաքում տեղադրված երեք սրճեփ սարքերից գողացել է մետաղադրամների արկղերն իրենց պարունակությամբ, իսկ հունվարի 6-ին նմանատիպ գողություն է արել Աբովյան-Երևան ճանապարհի ավտոլվացման կետի հարակից տարածքում տեղադրված սրճեփ սարքից:
Մի տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 23-ամյա երիտասարդի հանցավոր գործողություններից տուժած մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: