ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Փորձել էին պայթեցնել բանկոմատը. խմբի անդամները ձերբակալվել են

07.02.2023 11:42 Գողություն

Հունվարի 31-ի գիշերն էր, ժամը 3.35-ը, երբ հսկող սարքերը մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ֆիքսեցին տարօրինակ շարժ: Դիմակավորված չորս հոգի տեխնիկական միջոցների գործադրմամբ փորձում են բանկոմատից գողություն անել: Գործի կեսն արել էին, մնում էր պայթեցնելը, երբ բանկում ծառայություն կատարող ոստիկանը ձայներ լսեց: Բանկը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հսկողության տակ էր:
Հերթապահող ոստիկանը միջամտեց, և գողության եկած տղամարդիկ, գործն ու գործիքները թողած, փախան: Ահազանգով դեպքի վայր մեկնեցին ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբեր, փորձագետ ու քննիչ: Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրավապահներն անցան գործի` տարածքի զննություն, վարկածների վերլուծություն և, իհարկե, օպերատիվ աշխատանք:
Օրեր տևած օպերատիվ-հետախուզական համագործակցված աշխատանքի արդյունքը տեսանելի դարձավ փետրվարի 4-ին: Իրավապահներին հայտնի դարձավ, որ խմբի անդամները ցանկանում են լքել հանրապետության սահմանները և գտնվում են Ստեփանավանում: Երեկոյան ժամը 21.30-ին, ինչպես ասում են` արդեն ճամպրուկները հավաքած, Ստեփանավանում ձերբակալվեցին և, նրանցից մեկի «Հոնդա» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ապա ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Փետրվարի 6-ին դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկել են նրանց մեքենան՝ հայտնաբերելով գործարանային համարով «ԳԼՈՔ» ատրճանակ՝ լիցքավորված 9 փամփուշտով:
Բազմիցս տեղեկացրել ենք, որ բանկոմատների մեջ տեղադրված է հատուկ սարքավորում, և բանկոմատի վրա տեխնիկական ներգործության դեպքում թղթադրամների վրա ներկանյութ է լցվում՝ դրանք դարձնելով ոչ պիտանի։ Եվ նույնիսկ գողությունը հաջողությամբ ավարտին հասցնելու պարագայում կանխիկ գումարը կդառնա անպիտան:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: