Մեքենան փախցնողը հայտնաբերվեց և ձերբակալվեց
Փետրվարի 8-ին, ժամը 20.45-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ մոտ 40 րոպե առաջ Աբովյան քաղաքի «Օրիգինալ» սուպերմարկետի մոտից փախցրել են «Ռենո» մակնիշի մեքենան: Ոստիկանության Կոտայքի բաժնի, ՊԾ Աբովյանի կարգախմբերի և Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում ժամը 21.20-ին Աբովյան քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել է նշված մեքենան: Փախցնողը մեքենայից իջնելով՝ փորձել է փախուստի դիմել, ինչը չի հաջողվել: 34-ամյա տղամարդը ձերբակալվել և, նշված մեքենայով հանդերձ, տարվել է ոստիկանության Կոտայքի բաժին:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: