«Մերսեդեսը» կորցնելով կառավարումը՝ բախվել է ձկան արձանին
05.01.2017 12:05
ՃՏ պատահարներ
Հունվարի 5-ին, ժամը 2.10-ի սահմաններում, 1991 թ. ծնված Կոլյա Գ.-ի վարած «Մերսեդես C 320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի 58-րդ կմ-ին՝ Սուրենավան գյուղի հատվածում, կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի ձկան արձանին:
Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: