ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձկնաբուծարանում աշխատողները՝ ձկնգողեր

17.03.2015 09:50 Գողություն

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, յուրացում կատարելու կասկածանքով, Սիս գյուղից բերման էին ենթարկել 1987 թ. ծնված Սմբատ Ն.-ին և 1987 թ. ծնված Սարգիս Ա.-ին:
Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ նրանք աշխատելով նշված գյուղում գտնվող ձկնաբուծարանում՝ հունվար ամսվա ընթացքում, առանց ընկերության տնօրենի գիտության, յուրացրել են 40 կգ կարմրախայտ և 60 կգ ձկան կեր, որը վաճառել են 1989 թ. ծնված Զորի Ա.-ին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: