ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ձկներ` Աղստև գետից

Օգոստոսի 25-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները   օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Աչաջուր գյուղի «Մայիսյան կամուրջ» կոչվող տարածքում` Աղստև գետում ինքնաշեն էլեկտրական սարքավորումներով ձուկ որսալու համար  բաժին բերման են  ենթարկել 1969 թ. ծնված Բագրատ Շ.-ին:
Բագրատ Շ.-ի որսած տարբեր տեսակի 120  ձկները և էլեկտրական սարքավորումներն առգրավված են:
Նյութական վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: