ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ձյան պայմաններում անվտանգ երթևեկություն

Հանրապետության գրեթե բոլոր հատվածներում սկսել է ձյուն տեղալ։ Որոշ հատվածներում տեղումներն անձրևի տեսքով են։ Երթևեկության անվտանգության տեսանկյունից սա նշանակում է, որ վարորդները այս եղանակի համար պետք է նախապատրաստեն մեքենան։
Ձմռանը ավելի հաճախ են տեղի ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ: Գլխավոր պատճառներից մեկն էլ, իհարկե, ձյունն է:
Ձմռանը առաջին հերթին անհրաժեշտ է փոխել անվադողերը` անցնելով ձմեռային ռեժիմի: Ըստ մասնագետների՝ անվադողերը պետք է փոխել +7 ջերմաստիճանի դեպքում։ Հաճախ շրջաններ մեկնող մեր քաղաքացիներին խորհուրդ է տրվում մեխերով կամ այլ կերպ ասած՝ «շիպերով» անվադողեր, իսկ ոչ այնքան շատ ճանապարհորդել նախընտրող վարորդներին՝ ձմեռային ֆրիկցիոն անվադողեր:
Ձյան պայմաններում կարևոր է նաև մեքենան տեղից ճիշտ շարժելը: Արգելվում է կտրուկ որևէ գործողություն, այլապես անիվները կպտտվեն ձյան վրա, իսկ մեքենան կմնա տեղում:
Երթևեկության ժամանակ արգելվում են կտրուկ շարժումները: Ամեն ինչ պետք է անել հնարավորինս սահուն, վարել նույնիսկ թույլատրված արագությունից դանդաղ: Կարևոր է նաև դիմացի և ձեր մեքենայի հեռավորությունը: Պահպանեք տարածություն: Արգելակելու դեպքում հետևի մեքենայի վարորդը կտեսնի արգելակման կարմիր լույսերը, ինչը նրան կստիպի նույնպես արգելակել և զերծ մնալ բախումից:
Կտրուկ արգելակել առհասարակ չի կարելի, եթե, իհարկե, վթարային իրավիճակ չէ: Մեքենան ձյան վրա կտրուկ արգելակել՝ նշանակում է պարզապես չարգելակել, որովհետև այն հազիվ թե կանգնի մոտ տարածության վրա. Պետք է արգելակել շատ սահուն, մի քանի անգամ ոտքով հարվածել արգելակման ոտնակին: Այս դեպքում և՛ չենք կորցնի կառավարումը, և՛ ավելի կարճ տարածության վրա կկարողանանք կանգնեցնել մեքենան:
Ձյան վրա տարբեր հնարքների սիրահարներին կոչ ենք անում զերծ մնալ ցանկացած վայրում ձյան վրա պտույտներ կամ այլ հնարքներ կատարելուց: Դա ոչ միայն կասկածի տակ կդնի մեքենայի սարքինությունը, այլև կարող է ավարտվել ողբերգությամբ:
Հարգելի՛ վարորդներ, մեքենան վարեք սթափ, մի՛ գերազանցեք սահմանված արագությունը, պահպանեք երթևեկության կանոնները և եղեք չափազանց ուշադիր: Արդեն ձմեռ է…