Ձնաբքի պատճառով փակ են ճանապարհներ
07.02.2020 20:46
Հայտարարություններ և ծանուցումներ

Հարգելի՛ վարորդներ, զգուշացնում ենք, որ ձնաբքի և անբավարար տեսանելիության պատճառով Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններ անվամբ հայտնի հատվածն ու Ծովագյուղ֊Դիլիջան միջպետական նշանակության ճանապարհը փակ է բեռնատար մեքենաների համար, իսկ թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար նշված ճանապարհահատվածները դժվար անցանելի են:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ վարորդներին խորհուրդ է տրվում նշված ճանապարհահատվածներով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով:
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ