Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհին ավտոմեքենա է շրջվել
Մայիսի 22-ին, ժամը 08.40-ին, Ձորաղբյուր-Աբովյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
