Ձուլարան գողացողին հայտնաբերեցին
03.02.2015 10:42
Գողություն
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Հարություն Մ.-ին:
Բացատրական աշխատանքների շնորհիվ նա խոստովանել է, որ 2014 թ. դեկտեմբերին Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 22 հասցեի բակից գողացել է 1950 թ. ծնված Արարատ Գ.-ին պատկանող շարժական ձուլարանը` վերջինիս պատճառելով մոտ 460.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: