Նախկին ընկերը ծեծի է ենթարկել, մայրն էլ դանակով հարվածել է
Վաղ առավոտյան, ժամը 5.50-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Քրիստինե Ջ.-ն և հայտնել, որ մի թմրամոլ եկել է իրենց տուն և իրեն ծեծում է, մայրն էլ դանակով հարվածել է նրան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ այդ տանը, վիճաբանության ժամանակ, Քրիստինե Ջ.-ի նախկին ընկերը` 1993 թ. ծնված Արամ Մ.-ն, քաշել է նրա մազերից, գցել գետին և ոտքերով մոտ 10 անգամ հարվածել նրա մարմնի տարբեր մասերին: Այդ ընթացքում աղջկա մայրը` 1972 թ. ծնված Սաթիկ Ջ.-ն, խոհանոցային դանակով հարվածել է Արամ Մ.-ի ծոծրակին` պատճառելով վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ:
Արամ Մ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: