Ավտոբուսի բախումից տղամարդը ավտոաշտարակից վայր է ընկել
Մարտի 10-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ 53» մակնիշի ավտոաշտարակին:
Պատահարի հետևանքով՝ կանաչապատման աշխատանքներ կատարելու ժամանակ 51-ամյա տղամարդը ավտոաշտարակից վայր է ընկել, ստացել մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: