Վրաերթի ենթարկված տղամարդը գիտակցության չգալով մահացել է
16.05.2016 09:46
ՃՏ պատահարներ
Մայիսի 11-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել 1971 թ. ծնված Արթուր Թ.-ի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայի թիվ 29 հասցեի դիմաց ինքնությունը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու վրաերթի ենթարկելու և հիվանդանոց տեղափոխելու մասին:
Մայիսի 13-ին, ժամը 18-ին, տղամարդը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: