Գողությունը բացահայտվեց
14.04.2016 10:27
Գողություն
Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1996 թ. ծնված Ռոբերտ Ֆ.-ն հյուրընկալվելով ընկերոջ տանը՝ հյուրասենյակի սեղանից գողացել է 65 գրամ կշռով ոսկյա շղթա` խաչով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Ռոբերտ Ֆ.-ն հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություն` ներկայացնելով ոսկյա շղթան ու խաչը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: