ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Անասնագողությունը բացահայտվեց

18.05.2016 18:42 Գողություն

Մայիսի 17-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Գեղամ Մ.-ին:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գեղամ Մ.-ն խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. գարնանը 1974 թ. ծնված Վաչագան Ա.-ին պատկանող, իրեն վստահված անասնագոմից գողացել է 38 գառ, 13 գլուխ ոչխար և 1 գլուխ այծ` պատճառելով 1.500.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: