Վրաերթ կատարողը հայտնաբերվեց ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ
18.03.2016 12:17
Բացահայտում են վետերանները
Մարտի 17-ին, ժամը 19.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սրունքի թաթային հոդի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 58-ամյա տղամարդ և հայտնել, որ վրաերթի է ենթարկվել:
Ոստիկանության ծառայողների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Օպել Աստրա»-ի վարորդը նույն օրը, ժամը 17.30-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Վաղարշապատի Հակոբյան և Դանղյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հիշյալ տղամարդուն՝ պատճառելով վնասվածք:
Կատարվում է քննություն: