ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ղազախստանի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում

Ղազախստանի ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Մասիսում

Ոստիկանության ՔՈԳՎ և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 3-ին Մասիս քաղաքի Շիրակի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել և Մասիսի բաժին բերման է ենթարկվել 28-ամյա Արայիկ Հ.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 4-ից Ղազախստանի Հանրապետության Պավլոդար քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: