Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով
05.12.2023 12:12
Հետախուզվողի հայտնաբերում
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին ՀԱԹ Բ-2 թաղամասի շինություններից մեկում հայտնաբերվել և Մալաթիայի բաժին է ներկայացվել 59-ամյա Լյուդմիլա Տ.-ն: Նա 2022 թ. մայիսի 17-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր ֆինանսական բուրգ ստեղծելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: