Հետախուզվում էր Ղազախստանի իրավապահների կողմից
18.06.2018 12:13
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 17-ին, ժամը 15.50-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Նոյեմբերյանի բաժին բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Ելենա Ջ.-ն, որը 2016 թ. հունվարի 29-ից Ղազախստանի Հանրապետության Ժամբիլսկայա մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր ՂՀ քրեական օրենսգրքի 130 հոդվածի (զրպարտություն) 3-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: