Ճամբարակում «Նիսան»-ը բախվել է ավտոկայարանի պատին
Ապրիլի 1-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ճամբարակ քաղաքի Գարդմանի, Ազատամարտիկների և Սեպտեմբերի 21-ի փողոցների խաչմերուկում «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոկայարանի պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: