Ճամբարակի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել
Փետրվարի 3-ին ոստիկանության Ճամբարակի բաժնում ստացված տեղեկություններն իրացնելիս պարզվեց, որ Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի 32-ամյա բնակիչը հունվարի 30-ին «Սևան ազգային պարկ»-ի Արտանիշի մասնաճյուղի 5-րդ պահաբաժնում ապօրինի հատել է 5 թեղի և փայտանյութը «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայով տեղափոխել տուն:
Փայտանյութը հայտնաբերվել է։
Պարզվել է նաև, որ հունվարի 29-ին նույն գյուղի մեկ այլ բնակիչ «Սևան ազգային պարկ»-ի նույն մասնաճյուղի պահաբաժնում ապօրինի հատել է 6 թեղի։ Այս դեպքում ևս փայտանյութը հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Սևան ազգային պարկ»-ին:
Հանգամանքները, այդ թվում՝ վնասի չափը, պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: