Ճամբարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
09.03.2023 17:11
Թմրամիջոցի հայտնաբերում

Մարտի 7-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները Գետիկ բնակավայրում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել նույն գյուղի 25-ամյա մի բնակչի: Նրա խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Երիտասարդը ներկայացվել է Սևանի քննչական բաժին:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: