Ճամբարակի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին մայրաքաղաքում
27.07.2021 15:41
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 26-ին Երևան քաղաքի Չարենցի փողոցում հայտնաբերվել և Ճամբարակի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Եփրեմ Դ.-ն, որը հուլիսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: