ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Ճամբարակի ոստիկանները հայտնաբերել են ապօրինի փայտանյութով ու փայտածուխով բեռնված 5 մեքենա

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները շարունակում են հետևողական միջոցառումներ իրականացնել ապօրինի ծառահատումները բացահայտելու և կանխելու ուղղությամբ:  Նրանց համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում արձանագրվել են ապօրինի ծառահատման դեպքեր։
Դեկտեմբերի 12-ին Ճամբարակում տեղակայված անշարժ պահակակետում ստուգման նպատակով կանգնեցվել է Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի 29-ամյա բնակչի վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։ Թափքում հայտնաբերվել է շուրջ 3,3 խմ փայտանյութ։ Վարորդը միայն մի մասի օրինականությունը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Նոյեմբերյանի անտառտնտեսությունից։
Ապօրինի ծառահատման մեկ այլ դեպք էլ բացահայտվել է դեկտեմբերի 19-ին։ Ճամբարակի ոստիկանները և բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Ճամբարակում տեղակայված անշարժ պահակակետում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԳԱԶ-3110» մակնիշի մի մեքենա։ Թափքում հայտնաբերվել է շուրջ 1 խմ փայտանյութ։ 50-ամյա սևանցին փայտանյութի օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը նույն օրը ձեռք էր բերել Ճամբարակից։
Հերթական դեպքը բացահայտվեց դեկտեմբերի 22-ին։ Ճամբարակի ոստիկանները ուժեղացված ծառայության ընթացքում անշարժ պահակակետում ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Թափքում շուրջ 60 պարկ փայտածուխ կար՝ առանց համապատասխան փաստաթղթերի։ Ըստ վարորդի՝ այն ձեռք էր բերել Բերդ քաղաքում՝ ծանոթի խանութից։
Նույն օրը ստուգվել է նաև Դիլիջան քաղաքի 65-ամյա բնակչի վարած «Ֆորդը»: Թափքում հայտնաբերվել է շուրջ 2,5 խմ փայտանյութ։ Վարորդը միայն մի մասի օրինականությունը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել։ Նա հայտնել է, որ փայտանյութը ձեռք է բերել Դիլիջան ազգային պարկից։
Ճամբարակում տեղակայված անշարժ պահակակետում ստուգման նպատակով կանգնեցված մի «Ֆորդ»-ից էլ հայտաբերվել է շուրջ 3,4 խմ փայտանյութ։ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղի 35-ամյա բնակիչը փայտանյութի միայն մի մասի օրինականությունը հաստատող փաստաթուղթ է ներկայացրել։ Ըստ նրա հայտնածի՝ փայտանյութը ձեռք էր բերել Սևքարի անտառտնտեսությունից։
Փայտանյութով բեռնված մեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: