1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճամբարակում բերման են ենթարկվել անձինք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

05.09.2019 16:31 Պարզաբանում

Սեպտեմբերի 4-ին «ԹԵՐԹ.am» լրատվական կայքում «Ճամբարակում ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ. քաղաքապետի մտերիմ «օրենքով գողին» պատասխանատվության կանչելը շարունակում է ոստիկանության ուժերից վեր մնալ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել: Ըստ հոդվածագրի՝ Ճամբարակ քաղաքում ծեծկռտուք է տեղի ունեցել և հնչել են կրակոցներ: Այս կապակցությամբ թեև ոստիկանությունից ստացել են հստակ տեղեկատվություն, սակայն խեղաթյուրել են իրականությունը՝ դրսևորելով կողմնակալ վերաբերմունք: Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ ոստիկանության Ճամբարակի բաժնում տեղեկություն է ստացվել քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի ունեցած վիճաբանության վերաբերյալ, այլ ոչ թե կրակոցների: Վիճաբանության վերաբերյալ ստացած տեղեկությունները ստուգելու նպատակով ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցառումներ և վիճաբանություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել երկու անձի, որոնցից մեկը, ինչպես նշված է հոդվածում՝ «Ճամբարակում հարցեր լուծող Վիլեն Սոսյանն է»: Տեղեկությունը ստուգելու նպատակով բաժին է հրավիրվել նաև մեկ քաղաքացի: Նրանք տվել են բացատրություններ: Լրատվամիջոցին ևս մեկ անգամ հորդորում ենք չճշտված տեղեկություններ չտարածել՝ նպատակ ունենալով անվանարկել ոստիկանությանը: Հավելենք, որ ՀՀ ոստիկանությունը տիրապետում է օպերատիվ իրավիճակին և կաշկանդված չէ որևէ մեկի ո՛չ կարողություններով, ո՛չ էլ հասարակության մեջ ունեցած դիրքով: Համակարգն իր գործառութային պարտականություններն իրականացնում է օրենքին համապատասխան և համարձակ: