Ճայթիչը վնասել է ձեռքը
03.01.2015 13:30
Մարմնական վնասվածք
Հունվարի 1-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ից հաղորդում է ստացվել, որ ձախ ձեռքի պատռված վերքով բուժօգնության է դիմել Գառնի գյուղի բնակիչ, 1998 թ. ծնված Կարեն Ս.-ն:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 00.05-ին, Կարեն Ս.-ն տան բակում այրել է ամանորյա ճայթիչը, սակայն չհասցնելով այն նետել` պայթել է ձեռքի մեջ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: