Ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից
                        30.06.2016 17:43
                        Համակարգի լրատու
                                                                                                                                 
                                                                        
                    
                                                            Վահրամ Միրաքյանը հունիսի 30-ին իր ֆեյսբուքյան էջում Ճանապարհային ոստիկանության ծառայողների մասնակցությամբ միջադեպի տեսագրություն է զետեղել: 
Վերոնշյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն:
Միջադեպին մասնակից երկու ճանապարհային ոստիկաններն ազատվել են զբաղեցրած պաշտոններից և գրանցվել կադրերի ռեզերվում:
Ծառայողական քննությունը շարունակվում է:
                                            