ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհային ոստիկանության հայտարարությունը արագաչափ սարքերի սերտիֆիկացում չունենալու մասին «Աքիլես» հասարակական կազմակերպության տարածած տեղեկատվության վերաբերյալ

04.10.2012 16:58 Պարզաբանումներ
«Աքիլես» հասարակական կազմակերպության նախագահ Է. Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել, թե Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված չեն, հետևաբար դրանց չափումների արդյունքը չի կարող համարվել հավաստի, և դրանով թյուրիմացության մեջ է գցել Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների:
Ճանապարհային ոստիկանությունը հավաստիացնում է, որ Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճապարհներին տեղադրված արագաչափ սարքերը  սերտիֆիկացված են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Չափագիտության ազգային մարմնի կողմից, իսկ չափումների արդյունքները առավել քան հավաստի են:
Ավելին, տեղադրված արագաչափ սարքերը սերտիֆիկացված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Ռուսաստանի Դաշնության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ընդ որում` վերջինիս դեպքում տրված է ISO 9001 միջազգային սերտիֆիկատ) համապատասխան մարմինների կողմից, և մեր ձեռքի տակ են նաև այդ մարմինների կողմից տրված, ուժի մեջ գտնվող սերտիֆիկատների օրինակները, որոնք ներկայացնում ենք։