ՆԳՆ ինտերնետային խարդախություններ Թեժ գիծ՝ 011 52 52 52
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158 (Պարեկային ծառայության գործունեության շրջանակում հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով) Հեռ․՝ 010-51-29-65, էլ․ փոստ՝ patrol-service@police.am
Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:
Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, վարորդներին կրկին հորդորում ենք տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ: