1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր դպրոցականներին

15.07.2021 14:24 Միջոցառումներ
Ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր դպրոցականներին

Ճանապարհային ոստիկանությունն անվտանգ երթևեկության մշակույթի բարձրացման նպատակով հաճախ է կազմակերպում տարաբնույթ միջոցառումներ, այդ թվում՝ նախադպրոցականների և դպրոցականների մասնակցությամբ։ Հուլիսի 14-ին ճանապարհային ոստիկանությունը հյուրընկալել էր «Գլոբալ բրիջ» կրթահամալիրի ամառային դպրոցի սաներին։ Նրանց ընդունեցին ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը և տեղակալ Նորիկ Սարգսյանը։ Ճանապարհային ոստիկանության ղեկավարները զրույցի, հարց ու պատասխանի միջոցով ստուգեցին ճանապարհային երթևեկության ոլորտի մասին երեխաների գիտելիքները, ապա նաև հետաքրքրաշարժ օրինակների միջոցով բացատրեցին երթևեկության մասնակիցների դերի, ճանապարհային նշանների և երթևեկության հիմնական կանոնների կարևորության մասին։ Երեխաներն առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեցին ողջ հանդիպման ընթացքում, իսկ ավարտին ստացան նաև լուսանդրադարձիչ թևնոցներ, որոնք կօգնեն օրվա մութ ժամերին վարորդների համար լինել տեսանելի:
Կրթահամալիրի սաները ծանոթացան նաև ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման և իրավախախտումների արձանագրման կենտրոնների աշխատանքներին։
Այցի ավարտին դպրոցականները ուսումնասիրեցին ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող հատուկ կահավորված մեքենան և դրա հնարավորությունները։