1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սեպտեմբերի 24-ին ճանապարհային ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

25.09.2019 18:41 Միջոցառումներ

Սեպտեմբերի 24-ին ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի, ուղեկցող հատուկ վաշտի և ճանապարհապարեկային ծառայության պաժնի աշխատակիցներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում։ Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 25 մեքենա, որոնց վարորդները կա՛մ չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, կա՛մ թույլ են տվել ճանապարհային երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայամանագրի շահագործվող 5, դիմապակու լուսաթափանցելիության չափի խախտմամաբ՝ 15, առանց համարանիշերի՝ 1 տրանսպորտային միջոց։ 18 վարորդ էլ տուգանվել է մեքենան մայթին կայանելու համար։ Երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը մշտապես իրականացնելու է ուժեղացված ծառայաություններ։