ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում

11.12.2013 14:33 ՃՏ պատահարներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.30-ին, «Միցուբիշի-Պաջերո» մակնիշի ավտոմեքենան Երևանի Լենինգրադյան փողոցի թիվ 52 շենքի դիմաց բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով 25-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սիլիկյան թաղամասի նոր խճուղում վրաերթի է ենթարկել 57-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 03.00-ին, Երևանի Նուբարաշենի խճուղում «Դեու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Դեկտեմբերի 10-ին, ժամը 18.40-ի սահմաններում, «Ֆորդ Ֆոկուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 8/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 44-ամյա տղամարդու և նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: