Ճանապարհատրանսպորտային պատահարներ Երևանում
18.11.2013 11:02
ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.15-ին, Երևանի Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Դեյվու Նեքսիա» և «Փռայդ» մակնիշի ավտոմեքենաներ:
«Փռայդ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Երևանի Հովսեփյան և Մանանդյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի և ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նոյեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Երևանի Սեբաստիա և Միքայելյան փողոցների խաչմերուկում բախվել է «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107»-ը բախվել է «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև վրաերթի ենթարկել 45-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: