1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

07.02.2020 11:16 ՃՏ պատահարներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Փետրվարի 6-ին, ժամը 19.35-ին, Երևանի Հերացու փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն», «Հոնդա» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդեսի» 44-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 20.00-ին, Երևանի Եղվարդի խճուղում իրար են բախվել «Տոյոտա», երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ . «Տոյոտայի» 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 5-ին, ժամը 22.20-ին, Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԲՄՎ» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, այնուհետև բախվել են կայանված «Մերսեդես» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաների. «Օպելի» 41-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 17.00-ին, Երևանի Ծ. Իսակովի պողոտայում իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 27-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 19.25-ին, հիվանդանոցից ՃՈ հերթապահ մաս հաղորդում է ստացվել, որ Հարավարեւմտյան թաղամասում թիվ 63 երթուղու միկրոավտոբուսի վարորդի արգելակման հետևանքով 28-ամյա քաղաքացին սրահում ընկել է և ստացել մարմնական վնասվածքներ:
Ձեռնարկվում են միջոցառումներ միկրոավտոբուսի վարորդի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Ստեփանավան-Տաշիր ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երկու վարորդները, «Ֆոլքսվագենի» 48-ամյա ուղևորը և «Մերսեդեսի» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն։

***
Փետրվարի 6-ին, ժամը 10.15-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «Ֆոլքսվագենի» 61-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: