1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ

23.04.2014 15:30 ՃՏ պատահարներ

Ապրիլի 23-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սայաթ-Նովայի պողոտայի և Խանջյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան», «Բիուայդի», «Հոնդա», «Լեքսուս» և «ՎԱԶ-21104» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21104»-ի 2 ուղևորները և «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 22-ին, ժամը 05.30-ին, Երևան քաղաքի Երևանյան խճուղու թիվ 10 տան դիմաց «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենաների, որից հետո դուրս գալով երթևեկելի մասից` բախվել է նշված տան դարպասին:
«Օպել»-ներից մեկի վարորդը, ուղևորը և «Տոյոտա»-ի սրահում գտնվող 3 անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ «Տոյոտա»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղամիջյան ճանապարհին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, ուղևորը և «Ֆորդ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 22-ին, ժամը 08.35-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 83-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշ միկրոավտոբուսը մխրճվել է ճանապարհով անցնող ոչխարի հոտի մեջ, ինչի հետևանքով 17 ոչխար սատկել է, 8-ը` վնասվել:
Պատճառված նյութական վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

***
Ապրիլի 22-ին, ժամը 13.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է նախաքննություն:

***
Ապրիլի 22-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 7-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:


***
Ապրիլի 22-ին, ժամը 00.05-ին, Կապանի Հ.Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել ծառի:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: