Ճանապարհատրանսպորտային պատահարներ
Ապրիլի 1-ին, ժամը 18.45-ի սահմաններում, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 11 հասցեի մոտ իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «Սուզուկի» մակնիշի ավտոմեքենաներ:
«Սուզուկի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 17.15-ի սահմաններում, Երևանի Գյուլիքևխյան փողոցի թիվ 3 հասցեի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի և թողնելով դեպքի վայրը` հեռացել է, իսկ երեխան տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 17.00-ին, Երևան-Եղեգնաձոր ճանապարհի 83-րդ կմ-ին` Տիգրանաշեն գյուղի հատվածի ոլորաններում, «Մերսեդես E 320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Ջրաշեն-Նոր Արտագերս գյուղերի խաչմերուկում «Oպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 1-ին, ժամը 12.00-ին, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել-Աստրա» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: